Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Երբ ժողովուրդը սկսում է կորցնել ճշմարտությունը կեղծիքից տարբերելու կարողությունը

Երբ ժողովուրդը սկսում է կորցնել ճշմարտությունը կեղծիքից տարբերելու կարողությունը
06.11.2026 | 11:12

Ժողովուրդը կարող է տանուլ տալ պատերազմ, կորցնել տարածք և, նույնիսկ, պետականություն։ Սակայն, դա չէ ամենամեծ ողբերգությունը: Ամենադաժանն ու կործանարարն այն է, երբ այդքան կորուստներից հետո ժողովուրդը սկսում է կորցնել նաև ճշմարտությունը կեղծիքից տարբերելու կարողությունը։

Կորցնելով հայրենիքում ապրելու հնարավորությունը՝ դեռևս չի նշաակում վերջնականապես կորցնել հայրենքը:

Հայրենքը վերջնականապես կորսվում է այն ժամանակ, երբ ճշմարտությունը հայտնվում է կեղծիքի ստվերում, իսկ մարդու մեջ մեռնում է մտածելու և հիշելու կարողությունը։

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 5672

Մեկնաբանություններ